Գրիգոր Սահակյանը նվաճել է սամբոյի աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մրցումներում: Գրիգոր Սահակյանը հավասարը չի ունեցել 90 կգ քաշային կարգում:

Արծաթե մեդալակիր է դարձել 75 կգ քշային Բորիս Շատվերյանը, որը եզրափակիչում պարտվել է Հունաստանը ներկայացնող Գեորգի Մարգարյանին:

Երրորդ տեղ են գրավել Ֆելիքս Դանիելյանը (48կգ) և Վահագն Չալյանը (82կգ):