Եվրոպական Միությունը Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել: Եվրոպական Միության քաղաքական և անվտանգության հարցերով հանձնաժողովը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ է նշանակել էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին:

 


2013-2014 թթ. Կլաարը եղել է Վրաստանում Եվրոպական միության մոնիթորինգային առաքելության ղեկավարը: 2012թ. մարտից նա ղեկավարել է Ներքին գործողությունների եվրոպական ծառայության մարդկային ռեսուրսների համակարգման քաղաքականության բաժինը:

 


Մինչ այդ նա Եվրոպական Հանձնաժողովի Ռեսուրսների եւ պլանավորման բաժնի պետն էր, ինչպես նաև Եվրահանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրինության բարեփոխումների և անձնակազմի բաժնի ղեկավարը:

 


2005-2010 թթ. Կլաարը եղել է Էստոնիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավարը: Իսկ մինչ այդ նա էստոնիայում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Թոիվո Կլաարը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է գերմանացի դիվանագետ Հերբերտ Սալբերին: