Բրուքլինը ներկայացնող 23-ամյա Սաիդ Ահմեդը ավտոմեքենայով հարվածել է արգելապատնեշի, երբ տեղափոխելիս է եղել 25-ամյա Հառլին Գրուելին։ Հարվածից մեքենան այրվել է, սակայն վարորդին հաջողվել է լքել մեքենան, ինչից հետո Ահմեդը տաքսի է նստել և գնացել հիվանդանոց։
Աղջկա ածխացած դիակը հայտնաբերել են դեպքի վայր ժամանած հրշեջները։ Վարորդի փախուստը գրանցել է մոտակայքով անցնող մեքենայի տեսախցիկը։ Ավելի ուշ Սաիդ Ահմեդին կալանավորել են հիվանդանոցում, ուր նա բուժվում էր ձեռքերի ու ոտքերի շրջանում ստացած այրվածքներից։
Նրա եղբայր Ահմադ Վահիդը հայտարարել էր, որ տղամարդը ոչինչ էլ չէր կարող անել, նրա հեռախոսը մնացել է այրված ավտոմեքենայում, ինչը նրան խանգարել է զանգահարել շտապօգնություն։