Երրորդ համապետական շաբաթօրյակը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը այդ կապակցությամբ նշեց, որ դեռ կան ընթացակարգային խնդիրներ, որոնցով իրենք պարբերաբար զբաղվում են։
«Առաջընթաց ենք գրանցել մի քանի կարևոր ուղղություններում, օրինակ՝ իրավաբանական սուբյեկտների հետ պայմանագրերի կազմման գործընթացում, հրապարակել ենք թվեր։ Դրանք երկու անգամ ավելացել են և կազմում են իրավաբանական սուբյեկտների գնահատված թվի մոտ 25 տոկոսը։ Սա էական առաջընթաց է, բայց ՀՀ վարչապետը դա բավարար չի գնահատում, քանի որ որևէ տրամաբանության չի ենթարկվում, որ 25 տոկոսն, ովքեր իրականացնում են սահմանված կարգով աղբահանություն, ունի պայմանագիր, իսկ թե ինչ է անում մնացած 75 տոկոսը՝ անհայտ է»,- նշեց Տերտերյանը։
Նրա խոսքով՝ ցանկալի արդյունքը իրենցից դեռ հեռու է և ենթադրվում է, որ պետք է մոբիլիզացվեն և փորձեն իրավաբանական սուբյեկտների հետ իրավահարաբերություններմ աղբահանույթան հետ կապված բերել նկարագրելի դաշտ։
«Մենք էական առաջընթաց ունենք համայնքներում։ Այժմ ծառայությունները մատուցվում են որոշակի կազմակերպվածությամբ և ծառայությունների համար պարտավճարների հավաքագրման գործընթացը տեղից շարժվել է, ու այստեղ նույնպես էական առաջընթաց կա։ Արդեն շուրջ 600 մլն հավաքագրում ունենք, ինչը նույնպես որոշակի քայլ է։ Սա էլ իր հերթին կնշանակի աղբահանության կազմակերպման ավելի լավ որակ, ավելի սիստեմատիկ աշխատանք։ Մենք շարունակում ենք գործընթացը աղբավայրերի հետ կապված։ Հիմա արդեն ունենք գույքագրված մոտ 200 աղբավայր և դրանք փակելու համար էական ծախսեր կպահանջվեն»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալը։
ՀՀ Շիրակի մարզում նույնպես իրականացվում են աշխատանքներ։ Գյումրի քաղաքը բաժանված է 19 տարածքի, համապետական շաբաթօրյակին ավելի քան 100-120 տեխնիկա կմասնակցի, նախատեսվող մասնակիցների թիվը կլինի շուրջ 20.000։ 337 աղբավայրերից 228-ն արդեն իսկ փակ է, 27-ի խնդիր կա։ Առաջիկայում 2-3-ը կփակվեն մարզի միջոցներով, բայց մնացածի վերաբերյալ դեռ խնդիրներ կան։
ՀՀ Արագածոտնի մարզում կար 136 աղբավայր, 124-ն արդեն փակ են։