ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց «Պետական նպաստների մասին» օրենքում, որոնց համաձայն ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ:

 

«Ներկայացնող անձը կից ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում կից ներկայացվում է նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ավելացնելով, որ նախատեսվում է ձևավորել նաև էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման օրենսդրական հիմքերը:

 

«Հաշվի առնելով, որ 2017-ի հունվարից մեկից կենսաթոշակառուները իրենց հարցերով կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին, նաև նախատեսվում է կարգավորել այս հարաբերությունները. բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքներում, որտեղ դիմումը ներկայացվել է»,- ասաց նախարարը: