Ճապոնական Sony կորպորացիան շուկայում ներկայացրել Է նոր կենցաղային ռոբոտ, որը կարող Է տանը հետեւել դրա տիրոջ բացակայության ժամանակ, ինչպես նաեւ հոգ տանել երեխաներին կամ տարեց մարդկանց մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Xperia Hello անվանումը կրող սարքն ունի 22 սանտիմետր բարձրություն, այն հանդերձված Է յոթ բարձրախոսներով եւ շարժական խցիկներով, որոնք կարող են ճանաչել դեմքերը: Իր տիրոջ հետ նա հաղորդակցվում Է սմարթֆոնի միջոցով: Xperia Hello-ն կարող Է որոշել, թե որտեղ Է գտնվում իր զրուցակիցը եւ դիմել նրան: Սարքը տիրոջ խնդրանքով կարող Է լուսանկարել հարկաբաժինը, այդ թվում՝ շրջանաձեւ:

Ռոբոտը կարող Է տարբեր հույզեր նմանակել մարդկանց հետ շփելիս: Նրանց խնդրանքով նա կարող Է պատմել վերջին նորությունները, որոնք ստանում Է Համացանցից: Ընդ որում՝ նորությունները հարմարեցվում են այս կամ այն զրուցակցի հետաքրքրություններին, որոնք Xperia Hello-ն գրանցում եւ վերլուծում Է շփման ընթացքում: Ապարատը կարելի Է օգտագործել Skype-ով տեսակապի համար կամ մեսենջերում շփվելու համար:

Ընտանիքի անդամները նրա օգնությամբ կարող են հաղորդագրություններ ուղարկել միմյանց. ռոբոտը դրանք կշարադրի հենց որ իր առջեւ տեսնի հասցեատիրոջը: Ընկերությունը սարքը վաճառքի կհանի նոյեմբերին 162 հազար իենից' մոտավորապես 1,4 հազար դոլարից, փոքր-ինչ պակաս գնով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: