Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, «Пусть говорят» հաղորդմանն ասել է, որ իր նախկին ամուսինը ոչ մի լուրջ առողջական խնդիր չունի:
Ջիգարխանյանի նախկին կինը նշել է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում դերասանը հաճախ է հիվանդ ձևացել. «Ես այդքան տարի նրա հետ եմ եղել, գիտեմ նրա բոլոր հիվանդությունների մասին: Ես նույնիսկ գիտեմ՝ երբ է նա իսկապես հիվանդ, և երբ է պարզապես ցանկանում մի փոքր հանգստանալ: Նա սովորություն ուներ, երբ ցանկանում էր մտածել, և որ ոչ ոք իրեն չխանգարեր, հիվանդանում էր, նույնիսկ հիվադանոց էր գնում»: