Մեծ Բրիտանիայում Henry Aldridge & Son աճուրդի տան կողմից իրացվել է նամակ, որը գրել էր խորտակված «Տիտանիկի» ուղևորը ողբերգությունից մեկ օր առաջ։ Լոտն աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 166 հազար դոլարով, հայտնում է Reuters գործակալությունը։

Նամակի հեղինակը եղել է առաջին դասի ուղևոր Ալեքսանդր Օսկար Հոլվերսոնը։ Նրա ուղերձը հասցեագրված է եղել Նյու Յորքում գտնվող մորը։ 3 էջից կազմված նամակը գտնվել էր հեղինակի գրպանում՝ որոնողական գործողության ընթացքում նրա դին հայտնաբերելուց հետո։ Նրա հետ ուղևորություն է կատարել նրա կինը, ում հաջողվել է փրկվել։ Ավելի ուշ` ձեռագիրը պահվել է ընտանիքում՝ որպես հիշատակ։

1in.am