Նոյեմբերի 9-ին' ժամը 18:00-ին' Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 23-ից:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը, մարզադաշտի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 4000-5000, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 2000 դրամ: