«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Սահմանադրական դատարանում սպասվող փոփոխությունների մասով կարծես հստակություն է նկատվում։ Իշխանական մեր աղբյուրը նշեց, որ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու որոշումը կարծես թե վերջնական է եւ ընդամենը ամիսների հարց է։ Սկզբում նա ՍԴ անդամ կդառնա, հետո՝ նախագահ։ Կարծես որոշակիություն կա նաեւ Արման Մկրտումյանի ապագայի հարցով, նա եւս կտեղափոխվի ՍԴ։ Ասում են՝ դատական համակարգում խոշոր կադրային փոփոխություններ են սպասվում, եւ, բնականաբար, առաջինը վճռաբեկի նախագահին է վերաբերելու, որն այս տարիներին մնացել է համարժեք փոխարինողի բացակայության պատճառով։
Ըստ մեր աղբյուրի՝ Մկրտումյանը ցանկանում է ՍԴ գնալ ապրիլից հետո, երբ ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները, եւ ինքը կկարողանա մինչեւ 70 տարեկանը վայելել այդ բարձր պաշտոնը, այլապես մինչեւ ապրիլ տեղափոխվելու դեպքում ՍԴ-ում կաշխատի մինչեւ 65 տարեկանը։ Թե ով կդառնա վճռաբեկի նախագահ, դեռ հայտնի չէ։ Թեեւ շրջանառվել է Վազգեն Ռշտունու թեկնածությունը, սակայն չի բացառվում, որ նշանակվի նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: