1in.am-ի տեսանյութում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստան-Սփյուռք համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է.
«Ես չեմ կարող մարդկանց կարծիքները բոլորը նույնացնել, ինչքան կարծիքները բազմազան են, դա մեր օգուտն է, մեր հարստությունն է: Մարդ կա, որ քչով բավարարվում է, ասում է շատ լավ է, մարդուն էլ ինչքան տալիս ես՝ չի բավարարվում, հիմա ի՞նչ անենք:
Կան անբավարարվող մարդիկ, կան մարդիկ, որոնք կարողանում են համենայնդեպս վերցնել, ստանալ, աշխատել, ուզում եմ ասել՝ նայած թե ով ինչպիսի ցանկություններ ունի, պահանջներ ունի»: