Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ընտրվել է միակ թեկնածու՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Եղիազարյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից։

Հանրապետական կուսակցությունից առաջադրված Կարեն Եղիազարյանի օգտին 18 105 ընտրողներից քվերակել է 10 868-ը:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում  2 467 ձայնով գյուղապետ է ընտրվել համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորաին Հակոբյանը: Նրա մրցակից, Ծաղկահովտին միացած Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար  Գոռ Հակոբյանը ստացել է 2366 ձայն: Երրորդ թեկնածու, անկուսակցական Համլետ Սահակյանը՝ 26 ձայն: 

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում գրանցված վեց թեկնածուներից՝ անկուսակցական Ջասմ Մախմուդովը գյուղապետ է ընտրվել 449 ձայնով: Նշենք, որ վերջինս ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի հայրն է:

Արագածավան համայնքում ընտրվել է միակ թեկնածու Անդրանիկ Պապիկյանը, ում օգտին քվեարկել են 7 894 ընտրողներից միայն 2 925-ը:

Արագածոտնի մարզի Սուսեր համայնքում ընտրողների թիվը 253 է և միակ թեկնածու Գուրգեն Զաքարյանը ստացել է ընդամենը 94 ձայն: