Ռուսական «На самом деле» հեռուստահաղորդումը սկանդալային բացահայտում է արել: Պարզվում է՝ Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը տարբեր առիթներով աշխատել է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ:
Ստի դետեկտորի միջոցով Էլինա Մազուրին ուղղվել են մի շարք հարցեր: Դրանցից մեկին՝ արդյոք եղե՞լ են դեպքեր, որ իրեն դիմած լինեն հանցագործներ, Մազուրը բացասական պատասխան է տվել՝ նշելով՝ միանշանակ ո՛չ, սակայն այդ պահին միացել է ստի դետեկտորի ազդանշանը՝ հուշելով, որ Մազուրը ստում է:
Հաղորդմանը հնչած հարցերի պատասխաններից փորձագետը եզրակացրել է, որ Մազուրին հարցերին չի կարողացել ազնվորեն պատասխանել: Հաղորդման փորձագետները նրա պատասխանների միջոցով փորձել են ցույց տալ, որ Վիտալինան ամենեւին էլ բարի նպատակներով չի ամուսնացել հայտնի դերասանի հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.