Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է  «Սեֆիլյանի և մյուսների» գործով դատական նիստը:

Մեղադրողը  հրապարակեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և համախոհների գաղտնալսումների արձանագրությունները, որոնցից մեկում լսվում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի խոսակցությունը:

Մեջբերենք խոսակցությունից հատված.

«Թող կրակեն. մենք էլ կկրակենք, մեզ պետք չի վախեցնել Մարտի 1-ով: Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»:

Մեղադրողը ներկայացրեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում հայտնաբերված թռուցիկների բովանդակությունը և մի քանի  թղթերի վրա գրված կոչերը:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանին, դատական նիստը խոչընդոտելու համար, դատարանը 4 ժամով հեռացրեց  դատարանի դահլիճից:

Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանն էլ պնդեց, որ դատարանում չի խոսելու այնքան ժամանակ, մինչև դատարանն իր պաշտպանին չհրավիրի դատարան: 

Դատական նիստը  շարունակվեց առանց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի: