Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Բորիս Նոտկինին մահացած են գտել՝ Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանում գտնվող իր տանը:
Նախնական տվյալներով, վերջին շրջանում ծանր հիվանդությամբ տառապող Նոտկինը ինքնասպան է եղել:
Դեպքի վայրում Նոտկինի կինը նամակ է հայտնաբերել, որտեղ հեռուստահաղորդավարը գրել է, որ որոշել է ինքնակամ հեռանալ կյանքից: «Ես ինքնակամ հեռանում եմ կյանքից: Հոգնել եմ տանջանքներից»,-նշված է գրության մեջ:
75-ամյա Բորիս Նոտկինը հեռուստատեսությունում աշխատում էր 1989 թվականից: Եղել է մի շարք հեռուստածրագրերի հեղինակ:
Վերջին տարիներին «ТВ Центр» հեռուստաալիքում «Բորիս Նոտկինը հրավիրում է» ծրագրի ղեկավարն ու հաղորդավարն էր: