Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՊՆ առաջարկած՝ «Զինվորական ծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ դասադուլի միջոցով բողոքի ակցիա իրականացնող ուսանողներին ողջունեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը: Նա տեղեկացրեց, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ուսանողներ Յուրի Մովսիսյանը, Լեւոն Չուքակալյանը, Գեղամ Ասատրյանը եւ Հարությունը հացադուլ են սկսել Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:
Ավելի ուշ՝ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարություն է տարածել.