Երեկ՝ նոյոմբերի 14-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ հայտնաբերել են այս տարվա սեպտեմբերի 7-ից անձի առևանգման հոդվածով հետախուզման մեջ գտնվող 3 քաղաքացու:
Նշված անձինք հայտնաբերվել են Երևան-Երասխ ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվողներից Արարատի մարզի բնակիր, 26-ամյա Նարեկ Սարգսյանը երեկ՝ տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ կասկածյալներից 2-ը Ոստիկանության Արտաշատի բաժնից այսօր տեղափոխվելու են Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, հնարավոր է, քննիչը լրացուցիչ դիմի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց որպես կալանք կիրառելու որոշում ընտրվի:
Սեպտեմբերի 1-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը առևանգել էր ԵՊՀ-ի դասախոս, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Տաթև Ավետիքի Աբրահամյանին։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն էր սկսվել։
Առևանգված Տ. Աբրահամյանի հայրը Ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանն է, ով նախկինում աշխատել է Ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների բաժինների պետ, իսկ առևանգողը Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Սարգսյանն է, ով նախկինում եղել է դատապարտված, ու հիմա Ոստիկանության գնդապետը դեմ է Նարեկի և Տաթևի ամուսնությանը։