«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ առաջիկայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկնածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պետը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին։

Չնայած ՀՀԿ-ն այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզպետի առաջին տեղակալն է։ Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, եւ մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում