Աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն արժանացել է գերմանական BAMBI-ի մրցանակին:
Բռնցքամարտիկը Թվիթերում հրապարակել է մրցանակի լուսանկարը և գրել.
«BAMBI-ն հանգստանում է այնպես, ինչպես իմ կարիերայի առաջին հատվածը: Կշարունակեմ կառուցել կյանքիս մյուս հատվածը և հուսով եմ՝ այն կլինի նույնքան հաջող, որքան առաջինը»:
Հիշեցնենք, որ IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնն ավելի վաղ հայտարարել էր բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին: