Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը դրական և պրոդուկտիվ է գնահատում իր հայաստանյան այցը և Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպումը. «Դրական եմ գնահատում մեր համագործակցությունը՝ ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ԵՄ և Հյուսիսատլանտյան դաշինքում: Քննարկել ենք նաև ԼՂ-ի հարցի հետ կապված մեր մոտեցումները»,-այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերգեյ Լավրովը:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին շրջանառվող տեղեկությունների մասին՝ ՌԴ ԱԳն-ն հիշեցրեց այդ ուղղությամբ արվող քայլերը՝ մասնավորապես՝ անդրադարձ կատարելով Կազանյան փաստաթղթին. «Մենք համանախագանհներից ստացել ենք ուղեկցող նամակ, որտեղ հստակ ամփոփված է մեր կողմի միջնորդի եզրակացությունը, ըստ որի, փոփոխություն չի մտցվելու այն պայմանավորվածությունների մեջ, որն արդեն արձանագրել են համանախագահները: Սակայն Ադրբեջանը 10-12 կետ փոփոխություն էր պահանջում այդ փաստաթղթում, և, փաստացի, Ադրբեջանն իր այդ պահանջով նահանջ ապրեց: Սա, սակայն, առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը հրաժարվում է նախաապես ձեռք բերված պայմանավորվածություններից»,-ասաց նախարարն՝ ընդգծելով, որ նման դեպքերը եղել են ինչպես Կազանից առաջ, այնպես էլ Կազանից հետո:
Հայաստանում ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանն ամեն անգամ բարձր մակարդակով պայմանավորվել է հատկապես Ղարաբաղյան հարցի համար երեք կարևոր սկզբունքների մասին, սակայն կրկին խախտել է այդ պայմանավորվածությունները:
«Տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման մասին մեր պայմանավորվածությունները նույնպես Ադրբեջանը խախտում է»,-ասաց Լավրովը՝ նշելով, որ ադրբեջանցիները չեն ցանկանում կիրառել այդ սկզբունքները:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ սրանք հերթական խախտումներն են, և լավ կլիներ, եթե Ադրբեջանի խոսքերը համապատասխանեն իր գործողություններին. «Հուսանք՝ ադրբեջանցիները կփոխեն իրենց դիրքորոշումները: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ երբեք չեն նահանջել իրենց խոստումներից»,- ընդգծեց ՌԴ ԱԳ նախարարը: