Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դրական է գնահատում. «Հրադադարի խախտումներ լինում են, բայց միայն հրաձգային զինատեսակներից: Այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան և վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է»,-լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատարը:
Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը՝ նշեց. «Առաջին տեղում պաշտպանությունն է, որից հետո` մնացածը: Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի»,-ասաց ՊԲ հրամանատարը: