«Ժամանակ» թերթը գրում է.

«Բրյուսելում թեեւ մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երեւանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային  համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում  կասկած են հայտնում։

«Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռեւս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում