«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստանի բարձրագույն իշխանությունը Հայաստանի գործընկերներին փոխանցել է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակված հակահայկական քարոզչություն պարունակող հաղորդումները որեւէ կապ չունեն ՌԴ իշխանության հետ, չեն արտահայտում ՌԴ իշխանության դիրքորոշումը:
Ավելին՝ Մոսկվայից հասկացրել են, որ այդ հաղորդումների պատվիրատուներին պետք է փնտրել ՀՀ իշխանության ներսում:
Հիշեցնենք, որ «ՆՏՎ» հեռուստաընկերությունը 2000 թվականից «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է, իսկ «Գազպրոմի» հետ հայ իշխանավորներից ամենասերտ կապերն ունի վարչապետ Կարեն Կարապետյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում