Վանդալները վնասել են Արգենտինայի հավաքականի և կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը:

Անհայտ անձինք կոտրել են Բուեյնոս Այրեսում գտնվող արձանը: Այս մասին գրում է Ole-ն:

Նշենք, որ ֆուտբոլիստի արձանն այս տարվա հունվարին նույնպես վնասել էին:

Մեսսին Արգենտինայի հավաքականին օգնեց նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: Ընտրական փուլում  արգենտիանցին մասնակցել է 10 խաղի, խփել 7  գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: