Մեր ժամանակներում քչերն են ռոմանտիկ զեղումներով տարված, ու բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ հայկական էլիտայի մեծ մասը վաղուց դադարել է իրական պատկերացում ունենալ այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է երկրում. չինովնիկներից ու հատկապես իշխանական պատգամավորներից շատ քչերն են այսօր տեղյակ, թե որոնք են հասարակությանը հուզող հիմնական խնդիրները: Իհարկե, երևույթն այս չափազանց ցավալի է, ու սրան ոչ մի արդարացում լինել չի կարող, սակայն հայտնի է նաև, որ նույն այդ չինոնիկների ու իշխանական պատգամավորների գերակշիռ մեծամասնւթյանը այս կամ այն կերպ հաջողվում է կոծկել սեփական անտեղյակությունն ու գոնե տեսախցիկների առաջ ձևացնել` ոչ միայն տեղյակ են խնդկիրներից, այլև քրտնաջանորեն պայքարում են դրանց վերացման ուղղությամաբ:
Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ-ական պատգամավոր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը նույնիսկ այս կատեգորիայի արտոնյալների թվին ոչ մի կերպ չի դասվում. նա ոչ միայն անտեղյակ է անընդհատ բարձրաձայնվող թանկացումներից, այլև այս թեմայով երբևիցե լուրջ վերլութծություն չի կարդացել, որպեսզի հաստատ համոզվի` կա՞ն, արդյոք թանկացումներ Հայաստանի սննդամթերքի շուկայում, թե՞ այս ամենը սին բամբասանքներ են: Նա այս մասին լրագրողների հետ իր վերջին զրույցում է հայտարարել ու սեփական կասկածը հայտել ազգին ցնցած գնաճի գոյության վերաբերյալ:
Թե որն է տիկնոջ չիմածության պատճառը, ենթադրությունները կարող են բազում լինել:Դրանցից մեկն, օրինակ, բարբառում է, որ դրա պատճառը պատգամավոր անհատակ ունեցվածքն է. մարդը վացուց է դադարել փող հաշվել ու խոշոր հաշվով թքած ունի` կարագը 3000 դրամ կարժենա, թե` ուղիղ տասն անգամ թանկ:
Երկորդ վարկածը իրապես ֆանտաստիկ է. Ջեմմա Բաղդասարյանը Երկիր մոլորակից չէ ու մեզ հյուր է ժամանել ասենք կիսաառասպելական Նիբիրուից և բնական է, որ չէր կարող անմիջապես տեղեկցված լիել Հայաստանի պես փոքր երկրի սոցիալական հիմնախնդիրների ու դրանք ծնող պատճառների մասին` չնայած նկատենք, որ այլմոլորակային տեխնոլոգիաները նրան այդ անելու հնարավորություն, այնուամենայնիվ, կարող են տալ և նույնիսկ այս պարագայում նախկին փոխնախարարն իրավունք չուներ անտեղյակ լինել հայ իրականությունից:
Եվ վերջապես երրորդ տարբերակը. հավանական է, որ այստեղ գործ ունենք «մեղր ասա, որ քիմքդ քաղցրանա» հանրահայտ սկզբունքի հետ, ու պատգամավոր Բաղդասարյանը միանգամայն մտածված է բանից անտեղյակ ձևանում ու փորձում մնալ այն իրականության սահմաններում, որն իր համար հորինել է:
Ցավալի է, ի՞նչ խոսք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ