Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում դեկտեմբերի 8-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

 

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: