Համացանցի օգտատերերին սարսափեցրել է տեսանյութը, որում ցուցադրվում է սովից հյուծված սպիտակ արջը: Տեսանյութը հրապարակվել է հեղինակի՝ լուսանկարիչ Պոլ Նիկլենի Instagram–ում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կանադական արկտիկական արշիպելագի Բաֆինի երկիր կղզում արված տեսանյութը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ: