Դեկտեմբերի 11-ին, Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում,  համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող 21-ամյա Նարեկ Ադիբեկյանիընտանիքը բնակվում է Ռուսաստանի դաշնության Պյատիգորսկ քաղաքում: 

Նարեկը ծառայել է ՌԴ զինված ուժերում: Այնտեղ ծառայությունն ավարտելուց հետո վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու, բայց մինչ այդ զորակոչվել էր բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետությունում: Նարեկ ադիբեկյանը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող էր:

Հիշեցնենք՝ ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: