Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ազատության ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել էր, որ մեր երկրում «Գարդասիլ»-ով պատվաստումներն իրականացվում են մինչև 13 տարեկան աղջիկների մոտ, որովհետև այդ պատվաստանյութի դրական ազդեցության համար կարևոր է, որ այն ներարկվի նախքան առաջին սեռական հարաբերությունը:
Ալթունյանի խոսնակն ավելի ուշ պարզաբանեց, որ նախարարը շփոթել է, և տղաների մասին խոսելու փոխարեն խոսել է աղջիկների մասին:
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ են պայմանավորված իր կողմից կրկնվող հաճախակի շփոթմունքները՝ նրան հիշեցնելով նախկինում արված ևս մի քանի նման հայտարարություններ:
Նախարարը նշեց, որ այդ հարցի հետ կապված արդեն տրվել է պարզաբանում:
Ըստ Ալթունյանի՝ խոսքը վերաբերում էր տարիներ առաջ կատարված հարցումներին, որը ցույց էր տվել, որ հարցման ենթարկված 25 տոկոս տղաները և 1 տոկոս աղջիկները ներգրավված են այդ վիճակագրության մեջ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.