Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Ամբողջ աշխարհում պատմական վայրերից գողացված իրերի առևտուրը դադարեցնելու պարտավորությունը իմ գրասենյակն իր վրա է վերցնում: Ես շնորհակալություն եմ հայտնում այլ երկրներում մեր գործընկերներին, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության գործակալության հետաքննությունների բյուրոյին՝ աջակցության համար», - նշել է Վենսը:
Հայտնաբերված քանդակները գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և վաճառվել կոլեկցիոներներին: Դրանցից մեկը մարմարից ցլի գլուխ է, որը գնահատվում է 1.2 միլիոն դոլար եւ որը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:
Մանհեթենի շրջանային դատախազը հայտարարել է հնագույն իրերի առևտրի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու մասին: Վենսի խոսքով՝ 2012 թվականից իր գրասենյակը վերադարձրել է մի քանի հազար գողացված իր, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է ավելի քան 150 միլիոն դոլար: