Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել են շենքի տարածք: Ակտիվիստների դեմ կիրառվել է կրակմարիչներ: Գրոհի ընթացքում նաև 3 ուժեղ պայթյուն է հնչել: Ցուցարարներից ոմանք վնասվածքներ են ստացել կրակմարիչների փոշուց: