Օրերս Թուրքիայի Բուրսա քաղաքում Ուլուդաղի համալսարանի ղեկավարությունը որոշել էր իջեցնել Ադրբեջանի դրոշը, քանի որ ՀՀ եռագույնն անհետացել է այնտեղից, եւ իրենք համոզված են, որ դրոշն ադրբեջանցի ուսանողներն են գողացել:
Սրան ի պատասխան՝ ուսանողները հայտարարել են, թե Հայաստանի դրոշը տարել են թուրք ազգայնականները:
Ադրբեջանցի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով վերադարձնել Ադրբեջանի դրոշը և տեղադրել համալսարանի վրա՝ իր տեղում, քանի որ իրենք կապ չունեն Հայաստանի դրոշի անհետացման հետ:
Ուսանողների կազմակերպած բողոքի ակցիան՝ տեսանյութում.