Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո պաշտոնավորումը շարունակելու մասին հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 2018թ. ապրիլից հետո խորհրդարանի խոսնակի պաշտոնում պաշտոնավորումը շարունակելու մասին հարցին, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կշարժվեն: «Ժողովուրդը քվեարկել է, ձևավորել է խորհրդարան նա էլ ինքը կորոշի, բայց հարցը դրված չի քննարկման։ Մի քանի անգամ արդեն ասել եմ, եթե ապրիլին մենք ունենք փոփոխություններ նախագահի և ընտրություններ վարչապետի, ապա ԱԺ նախագահի հարցը չի դրված փոփոխության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Բաբլոյանը։
Հարցին, թե արդյոք իր թիմը կցանկանա նորից իրեն տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում, Բաբլոյանն ասաց. «Այս պահին մենք նման հարց չենք քննարկում»։
Հարցին, թե ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է, թե ով է լինելու նախագահի իր թեկնածուն, ԱԺ նախագահը նշեց. «Դեռ ոչ, դեռ ոչ»։