Արդեն 5-րդ օրը հացադուլ անող Դավիթ Պետրոսյանը հիմնավորված ու հստակ ներկայացնում է Կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, պրակտիկաների և դասախոսական անձնակազմին հուզող խնդիրները:
Դավիթն իր ուսանող ընկերներին հանրային պայմանագրի կոչ է անում, որպեսզի կարևոր խնդիրները դարձնեն օրակարգ և փորձեն փոփոխության ենթարկել Կրթության ու գիտության ներկայիս վիճակը։
«Մեզ մոտ բոլորը բողոքում են, բայց չեն բողոքում հրապարակային: Ինչո՞ւ, որովհետև կան ինստիտուտներ, որոնք կոչված են այդ մարդկանց մոբիլիզացնելու: Իսկ քանի որ այդ մարդիկ իրենց իրական պարտականությունները չեն իրականացնում, ստացվում է չարիք են կատարում»,- նշում է Դավիթը:
Հիշեցնենք՝ տարկետման իրավունքը սահմանափակող՝ ՊՆ նոր օրինագծի դեմ բողոքող Դավիթ Պետրոսյանը հացադուլը սկսել էր դեկտեմբերի 18-ին: