Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ: «Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել:
Նաև սահմանում ենք, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով: Մենք ընդլայնում ենք կազմը ու նշում, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետևյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը»,-ասաց նախարարը:
Ըստ նրա, նախագծով կարգավորվում է նաև՝ ներման խնդրագիրը մերժվելու դեպքում երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար: