Հիմնելով մեր 25-ամյա բարեկամության վրա` ես անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պետք է հասնենք միասին. հայ ժողովրդին ուղղված Ամանորի շնորհավորական ուղերձ-հոլովակում հայերենով ասել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյա գործունեությունը հակիրճ ու թվերով ներկայացրել ու Նոր տարին են շնորհավորել դեսպանատան աշխատակիցները, ովքեր բոլորն էլ, անկախ ազգությունից, խոսել են հայերեն: