Դեռ հոկտեմբեր ամսին BlogNews.am-ի հետ զրույցում Սվետլանան խոսել էր հղիության մասին: Նա պատմել էր թե ինչ անակնալ կերպով է ամուսնուն հայտնել հայ դառնալու լուրը. «Երբ միասին տանն էինք, մեր տան զանգը հնչեց, նա էլ շտապեց տեսնել, թե ով է և դռան շեմի մոտ հայտնաբերեց մեծ արկղ` ծանրոցի տեսքով: Երբ բացեց, կապույտ և վարդագույն փուչիկներ դուրս թռան արկղից, իսկ փուչիկների ժապավեններից կախել էի մանկական երկու կոշիկ, կրկին նույն գույների մեջ: Ամուսնուս ուրախությունն աննկարագրելի էր»:

Զույգի առաջնեկն աղջիկ է, բայց անունի ընտրության հարցում չեն շտապում. «Մենք առհասարակ չենք շտապում: Ժամանակը կգա ամեն ինչ իր հերթին կանենք, իսկ հիմա պարզապես վայելում ենք սպասում լի հաճելի օրերը»,-եզրափակեց Սվետլանան:

Այս անգամ Սվետլանան BlogNews.am-ին տրամադրել է իրենց ամանորյա գեղեցիկ ֆոտոշարքը. ի դեպ նա հիմա հղիության ութերրորդ ամսում է: