Էրզրումում անցկացված դահուկավազքի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցել են Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաները։

Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել է առաջին տեղը, Աննա Ռաշոյանը՝ 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղը, հայտնում է News.am-ը։