ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառանալով Երևան քաղաքի տարածքում գիշերային հրավառությունների խնդրին, նշեց, որ նման հրավառությունները կարող են թանկ արժենալ զվարճանքների սիրահարների համար, քանի որ այսուհետ նախատեսվում է 1-2 մլն դրամի տուգանք սահմանել. «Երևան քաղաքի տարածքում կազմակերպվող հրավառությունները ոչ միայն խանգարում են բնակչության հանգիստը, այլև առաջացնում են բազմաթիվ հրդեհներ և այլ արտակարգ իրավիճակներ, ուստի նախատեսվում է 1-2 մլն դրամի տուգանք սահմանել»,- ասաց քաղաքապետ Մարգարյանը։
Ըստ քաղաքապետի՝ նախագծի փաթեթի ընդունմամբ կսահմանվի հրավառություն հասկացությունը, կկարգավորվի պայթուցիկ նյութերի օգտագործումը, կնշանակվի նաև հրավառությունների նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմին։
Ի դեպ, նշենք, որ Կառավարության նիստից հետո Տարոն Մարգարյանի հետ հարցուպատասխանին մասնակցում էին միայն սահմանափակ թվով լրատվամիջոցներ:
Քաղաքապետին հարց ուղղելու հնարավորություն չունեին հատկապես ընդդիմադիր ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որովհետև նրանց պարզապես արգելեցին մասնակցել քաղաքապետ Մարգարյանի ճեպազրույցին: