National Geographic հայտնի հրատարակությունն անդրադարձել է Արագած լեռանը։
Հոդվածում նշվում է, որ Արագած լեռը լույսի մշտական աստվածային աղբյուր է և պաշտպանում է Հայաստանը։
Նշվում է, որ Գրիգոր Լուսավորիչը, ով IV դարում կարևոր դեր է խաղացել երկրի' հեթանոսությունից քրիստոնեությանն անցնելու փուլում, լեռան փեշերին իր աղոթքների ժամանակ պարուրվել է լեռան սրբազան լույսով' ի նշան հավիտենական մաքրության և նախախնամության։Հեղինակը գրում է նաև Բյուրականի աստղադիտարանի մասին, որը ժամանակին հանդիսացել է ԽՍՀՄ հետազոտական ծրագրի սիրտը: «Տարիներ անց այն հանդիսանում է «ծերացող» Աստղադիտարանի տունը»,- գրված է հոդվածում: