Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա: Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18-ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21-ը:

Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում:

Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: