Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեցեկացրել է, որ նիստում քննարկվել է ՀՀԿ-ի 2018 թվականի նախագահի թեկնածուհի հարցը:
«Նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկել է 4-րդ նախագահի հարցը, որը ունենալու ներկայացուցչական գործառույթ: Քննարկել ենք մի թեկնածու հարց, որը լավագույնս կարող է ներկայացնել և ունի ներսում և միջազգային ատյաններում աշխատանքային փորձ: Թեկնածուին առաջադրել է ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը և ընդհանուր առմամբ բոլորը կողմ են: Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահի 4-րդ թեկնածուին»,-ասել է Շարմազանովը:
Մնաց մեկ օր: Հանրությունը վաղը կստանա պատասխանը, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներից հետո, 2018 թվականից ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման: ՀՀ նախագահը ընտրվելու է ԱԺ-ի կողմից և կառավարելու է 7 տարի ժամկետով: Նախագահը զրկված է լինելու մի շարք հնարավորություններից, իսկ երկիրը առաջին դեմքը լինելու է երկրի վարչապետը: