Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն Լոնդոնում է:

Sky sport-ի լրագրող Բրայան Սվենսոն Լոնդոնի հյուրանոցներից մեկում տեսել է Մխիթարյանին, իր գործակալ Ռայոլային և Մխիթարյանի քրոջը՝ Մոնիկային: Հայ կիսապաշտպանը ժպտացել է ի պատասխան «Արսենալ» տեղափոխվելու հարցին:

 

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող՝ հեղինակելով եզրափակիչ երկու գոլերից մեկը:

Հիշեցնենք, որ այսօր Մխիթարյանը նշում է իր ծննդյան օրը: