Ազատության հրապարակում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Արդեն հարթակում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախքան հանրահավաքի մեկնարկը հրապարակում տոնական, ուրախ տրամադրություն էր տիրում. հնչում էր ազգային-ժողովրդական երաժշտություն, և մի քանի երիտասարդներ պարում էին նրանց՝ շրջապատած պապիկների ոգևորող ծափերի ներքո:

Նշենք, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ այսօրվա՝ մարտի 10-ի հանրահավաքը լինելու է վճռորոշ:

Ազատության հրապարակի հարթակում կախված է հսկա ժապավեն, որի վրա մեծ տառերով գրված է «Բարև»:

Այստեղ է նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: