ԱՄՆ Ինդիանա նահանգում Ինդիանապոլիսի օդանավակայան ուղեւորվելիս ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ, հայտնում է Fox 59 հեռուստաալիքը:

ՃՏՊ-ի հետեւանքով ոստիկան է տուժել, որը մոտոցիկլետով ուղեկցում էր ԱՄՆ նախագահի շարասյանը: Նա կորցրել է կառավարումը եւ ընկել: Տուժած ոստիկանի մոտ ոտքի կոճի կոտրվածք է ախտորոշվել, նաեւ ուղեղի ցնցման կասկած կա: Նրա վիճակը բավարար է գնահատվում: