Լրագրողներն իմացել են «Սիբուր» ընկերության տնօրենների խորհրդի անդամներից մեկի՝ Կիրիլ Շամալովի և Կատերինա Տիխոնովայի ամուսնալուծության մասին, որին ռուսական ԶԼՄ-ներն անվանում են նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր։

Bloomberg-ը հղում է անում 4 իրազեկ աղբյուրի, ովքեր խոսել են անանունության պայմանով։ Չնայած ամուսնալուծությանը՝ Շամալովը կարող է հայտնվել նաև ամերիկյան պատժամիջոցների ներքո, թեև այլևս անմիջական կապեր չունի Կրեմլի հետ։

 

Նախկին փեսայի հայրը՝ Նիկոլայը, ավելի վաղ ներառվել էր ԵՄ սև ցուցակում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ ԵՄ-ում նրան անվանել էին Պուտինի շուրջ «ազդեցիկ խմբի» մաս։

Զույգն ամուսնացած է եղել 2013 թվականից։ Ամուսնալուծությունից հետո Շամալովը դադարել է լինել պետության ղեկավարի ընտանիքի մաս՝ կորցնելով միլիարդավոր դոլարների բաժնետոմսերի տնօրինումը։