«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանը չորս անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:

Գևորգյանը հայտարարագրել է երկու ավտոտնակ և մեկական բնակարան ու հողամաս: Թեև նա երկու ավտոտնակ ունի, սակայն հայտարարագրած ավտոմեքենան մեկն է՝ «SUZUKI GRAND VITARA 2.7» մակնիշի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 120 հազար ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար ու 14 միլիոն դրամ: Եկամուտներ նույնպես հայտարարագրել է, որոնք կազմել են 4 միլիոն 44 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 44 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում