Հունվարի 26-ին արևմտյան մամուլում անսպասելի շարունակություն ստացան աղմկոտ սեքս-սկանդալի շուրջ քննարկումները, որոնց կիզակետում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Wall Street Journal -ը հունվարի 12-ին հոդված էր հրապարակել, որտեղ բացահայտվում էր Թրամփի և պոռնոաստղ Սթորմի Դենիելսի սիրավեպի մանրամասները:

Ըստ պարբերականի, նրանք հանդիպել են 2006 թվականի հունիսին, այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփն արդեն իսկ ամուսնացած էր Մելանյայի հետ: Դա է պատճառը, որ արևմտյան մամուլը շտապես սա որակել է իբրև ամուսնական դավաճանություն:

Ինքը Դենիելսը հայտարարել է, որ ճանաչում է Թրամփին, սական սեռական հարաբերություններ նրա հետ չի ունեցել: Այս պատմությունը ֆեյք է որակել նաև միլիարդերի նախկին փաստաբան Մայքլ Քոենը: Մինչդեռ պարբերականի տեղեկություններով, հենց նա էր հանդիպել Սթորմիի հետ և փոխանցել նրան 150 հազար դոլար՝ լռության դիմաց:

Եթե պոռնոաստղի համար այս պատմությունը միայն դրական ազդեցություն է ունենում, նույնը չես ասի Թրամփի և հատկապես նրա ամուսնական կյանքի մասին:

Բրիտանական The Daily Mail պարբերականը հայտնում է, որ իմանալով ամուսնու դավաճանության մասին Մելանյան այլևս չի գիշերում Սպիտակ Տանը: ԱՄՆ առաջին տիկինը հունվարի12-ից ոչ մի անգամ ամուսնու հետ հանրության առաջ չի երևացել: Նա նաև Թրամփին մերժել է ուղեկցել Դավոս ուղևորության ընթացքում, թեև ի սկզբանե նրանք միասին պետք է Եվրոպա մեկնեին: Այդպես պահանջում է արձանագրությունը: Նախագահության մեկ տարվա ընթացքում առաջին անգամ Թրամփի կինը նրա հետ չէր արտասահման պաշտոնական ուղևորության ժամանակ: 47-ամյա Մելանյան 71-ամյա ամուսնուն ուղեկցել է Սաուդյան Արաբիա, Իսրայել, Վատիկան, Բելգիա, Լեհաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, Չինաստան այցերի ընթացքում: