Պրիմորսկի երկրամասում հրապարակել են տեսանյութը, որը նկարահանվել է «Восток» կորսված նավից: Ձայնագրությունն արվել է անձնակազմի անդամներից մեկի կողմից: Այս մասին հայտնում է «Взгляд» թերթը:

Կադրերում երևում է նավի սառցակալած կորպուսը: Կադրից դուրս լսվում է տեսանյութի հեղինակի ձայնը: Տղամարդը պարզաբանում է, որ նավը փորձում է հասնել Զարուբինո բնակավայր:

 

«Գնում ենք Զարուբինո: Ես բարձրացել եմ փոքրիկ կամրջի վրա: Այժմ ինչ-որ կերպ առաջ կգնանք, որովհետև ես այնտեղ եմ ապրում՝ ներքևում, որտեղ սառույց է: Բոլորին ողջույններ, ինչ-որ ձև առաջ կգնանք»,- նշում է նա: