Սան Դիեգոյի կենդանաբանական այգում սատկել է ամենատարեց գորիլաներից մեկը: Վիլա անունով կենդանին 60 տարեկան էր: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Մասնագետների համոզմամբ՝ գորիլան ծնվել է 1957 թվականին Կոնգոյում: Այստեղից նրան տեղափոխել էին Սան Դիեգո, որտեղ նրանց մեծացրել էին կենդանաբանական այգու աշխատակիցները:

Վայրի բնության մեջ նման գորիլաներն ապրում են միջինը 30-40 տարի:

Կենդանաբանական այգու ներկայացուցիչները չեն հայտնում, թե որն է եղել կենդանու սատկելու պատճառը: